Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Որտեղ է ձեր մարմնի կենտրոնը

Որտեղ է ձեր մարմնի կենտրոնը

Ենթադրվում է, որ մարդու մարմնի յուրաքանչյուր մասը կապված է նրա կյանքի որոշակի հասարակական կամ զգացական բնագավառի հետ: Մեր որովայնում «ապրում» են վախերը, ուսերին կրում ենք պատասխանատվություն, իսկ թիկունքից ստանում ենք սատարում:

 

Անպայման կգտնվի նաև մարմնի հիմնական մասը՝ կենտրոնը, որտեղից մարդն ապրում է և փոխազդում աշխարհի հետ: Կարելի է ապրել մի ամբողջ կյանք և չիմանալ որտեղ է գտնվում այդ կենտրոնը: Սովորաբար այն լինում է մարմնի ամենազգայուն հատվածում և լավ երևում է ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկ վիճակում:

Նստած, կանգնած կամ պառկած ստատիկ դիրքերում՝ մարդ ձեռքերով փակում է կենտրոնը կամ անհարմար իրավիճակում հետույքի շրջադարձով փոխում է դիրքը՝ բացելով հարմարավետն ու անվտանգը: Մենք բոլորս սիրում ենք քնել որևէ որոշակի դիրքով: Եթե կենտրոնը՝ որովայնն է կամ կրծքավանդակը, ապա մարդ քնում է փորի վրա կամ պտղի դիրքով, եթե մեջքը՝ մեջքի վրա, եթե գլուխը, ապա ձեռքերն են դնում գլխի տակ:

Որպես կանոն մարդկանց շարժումները սկսվում են կենտրոնից և պտտվում են նրա շուրջը: Եթե ուշադիր հետևեք ապա կնկատեք, որ մարդկանց մի մասը քայլում է գլուխը հպարտորեն բարձրացրած, մյուսը քայլում է ոլոր- մոլոր, իսկ մեկ ուրիշը հստակ տեղափոխում է ոտքերը:


Մադիկ սիրում են զարդարել մարմնի կենտրոնը: Եթե մարդու համար ամենակարևորը ուրիշների հետ շփումն է, ապա նրա ձեռքերը շատ շարժունակ կլինեն:

Տարիների հետ կենտրոնը կարող է տեղափոխվել: Երբ լուծվում է որևէ խնդիր, ապա մի կենտրոնը իր տեղը զիջում է մյուս կենտրոնին: Վատ է, երբ կենտրոնը միշտ մնում է անփոփոխ: Դա նշանակում է, որ մարդ քիչ է կատարելագործվել, բավարար չի փոխվել և ունի միօրինակ մտածելակերպ:

Ամենահեշտը կենտրոնին «միանալն» է, այդ իսկ պատճառով է ներգետիկ ագրեսիայի ժամանակ այն առավել խոցելի է: Երևի նկատել եք, որ անհանգիստ և տհաճ վիճակներում մեկի մոտ սկսվում է գլուխը ցավել, մյուսի մոտ՝ սիրտը, ոմանց մոտ էլ որովայնը: Դա նույնպես կենտրոնի չափանիշներից է:


Ինչու՞ է հարկավոր իմանալ սեփական մարմնի կենտրոնը: Այն միևնույն ժամանակ և մարդու ուժն է և թուլությունը:Քանի դեռ մարդ գտնվում է իր կենտրոնի տարածքում նա գործում է ճիշտ և արդյունավետ: Բավական է նա հեռանա իրեն բնորոշ միջավայրից, ապա ամեն ինչ փշրվում է: Այն նման է սեփական դաշտում ֆուտբոլ խաղալուն: Դրանից բացի այն նաև փաստարկի համակարգ է:


Իմանալով զրուցակցի կենտրոնը, կարող եք նրա հետ խոսել «իր լեզվով»: Դրա համար բավական է որոշ ժամանակ հետևել , թե ինչպես է նա նստում, շարժվում, ինչպես է իրեն պահում տարածության մեջ: Եթե կենտրոնը գլուխն է, ապա ձեր դիմաց գտնվում է մտածող, տրամաբանող մարդ, որը ամեն ինչում փորձում է գտնել իմաստ:

Վիզը: Այս կենտրոնով մարդիկ մշտապես գտնվում են փնտրտուքների մեջ: Նրանք բավականին զգայուն են սեփական շահի հանդեպ: Խորամանկ են և հնարամիտ:

Ուսեր: Մարդիկ, որոնց  կենտրոնը գտնվում է ուսերի հատվածում շատ պատասխանատու են և համբերատար: Նրանք բավականին հանգիստ են և խելամիտ:

Ձեռքեր: Այս մարդկանց համար ամենակարևորը կյանքում ուրիշների հետ շփվելն է: Այսպիսի մարդիկ կյանքում հաճախ շատ բաների են հասնում շնորհիվ իրենց մարդամոտ հատկության շնորհիվ: Այս կենտրոնի թուլությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդկանց հետ շփումը որևէ պատճառով դժվարացած է:

Կուրծք: Այսպիսի մարդիկ ապրում են միայն զգացմունքներով: Տրամաբանությունը նրանց համար դատարկ ձայն է, նրանք ուշադիր լսում են ձեզ, սակայն միևնույնն է իրենցն են անում: Նրանք ընդունակ են շատ ստեղծելու և շատ էլ քանդելու

Մեջքը: Այսպիսի կենտրոնով մարդիկ կարիք ունեն պաշտպանության: Նրանք շատ բանի են ընդունակ, եթե զգում են, որ ինչ-որ մեկը պաշտպանում է իրենց:

Ոտքեր: Այսպիսի մարդիկ լուրջ են, պատկառելի, բովանդակալից և հիմնավոր: Նրանք կառուցում են երկարատև հարաբերություններ, սիրում են շքեղություն, գերադասում են ստանալ լավ կրթություն: Այսպիսի մարդկանց կարելի է վստահել:

Սկզբնաղբյուր. Sila.pro
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ